Ֆուտբոլային ամենահայտնի մրցավար Պիերլուիջի Կոլինան Մոսկվայում՝ Թվային բիզնես տարածքում կայացած մրցավարական արվեստի դասախոսության ժամանակ խոսել է VAR համակարգի մասին։
«Ուզում եմ հիշեցնել, որ մենք խոսում ենք նորագույն մի երևույթի մասին։ VAR-ը երեխա է, որը նոր է սկսել քայլել։
Առաջին անգամ ես VAR-ի զարգացման ծրագրի մասնակցեցի 2014 թվականի նոյեմբերին Բելֆաստում։ Վեց տարվա ընթացքում մենք ոչնչից հասանք մի տեխնոլոգիայի, որը օգտագործվում է ֆուտբոլային 36 խոշորագույն մրցաշարերում։
Մենք խոսում ենք այն մասին, որ անկասկած պետք է մի բան լավ անել, բայց մոռանում ենք, որ յուրաքանչյուր լավ բան ունի կատարելագործվելու կարիք»,-Կոլինայի խոսքերն է մեջբերում sports.ru-ն։