Անգլիացի ֆուտբոլիստ Դանիել Սթարիջին արգելվել է ֆուտբոլի հետ կապված ցանկացած գործունեություն ծավալել մինչև 2020 թվականի հունիսի 17-ը՝ խաղադրույքների կանոնների խախտման պատճառով: Այդ մասին հայտնում է The Guardian-ը։
Հիշեցնենք, որ Դանիել Սթարիջը այսօր լքեց «Տրաբզոնսպորը»: Պայմանագիրը, որը նախատեսված էր մինչև 2021 թվականի ամառ, դադարեցվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ: