MLS-ի կանոնավոր առաջնության 10-րդ տուրում «Քոլամբուս Քրյուն» սեփական հարկի տակ ընդունել է «Ինտեր Մայամիին» և 1-2 հաշվով պարտություն է կրել: Սա թիմի առաջին տնային պարտությունն էր ընթացիկ մրցաշրջանում:
Տանտերերի և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանն այս խաղում աչքի է ընկել գոլային փոխանցմամբ. հանդիպման 10-րդ րոպեին Սելարայանի փոխանցումից հետո Չուչո Էրնանդեսը գրավել է մրցակցի դարպասն ու հավասարեցրել է հաշիվը:
Սելարայանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
Այս հանդիպումից հետո «Քոլամբուս Քրյուն» 14 միավորով 6-րդն է Արևելյան Կոնֆերենցիայում: