Հայաստանն առաջին մեդալներն է նվաճել ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Կանանց հավաքականի անդամ, 55 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը բրոնզե մեդալ է նվաճել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում՝ երկամարտի 196 կգ արդյունքով (87+109 կգ):
Պոկում և հրում վարժություններում ևս հայ մարզուհին արժանացել է փոքր բրոնզե մեդալներին:
ԿԳՄՍ նախարարությունը ներկայացնում է պարգևատրման արարողության լուսանկարները: