Ապրիլի 8-ին «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս հաղթեց «Սաութհեմփթոնին» Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի խաղում՝ 4-1:
Հաղթողների կազմում դուբլի հեղինակ է դարձել հարձակվող Էրլինգ Հոլանդը։ Դրա շնորհիվ 22-ամյա գոլահարը հաղթահարեց իր կարիերայի ընթացքում խփած 200 գոլերի շեմը (44 գոլ «Մանչեսթեր Սիթիում», 86՝ Դորտմունդի «Բորուսիա», 29՝ «Զալցբուրգ», 20՝ «Մոլդե», 21՝ Նորվեգիայի հավաքական):
Սա լավագույն ցուցանիշն է գործող ֆուտբոլիստների շրջանում, որոնց տարիքը չի գերազանցում 23 տարեկանը։ Հոլանդի ամենամոտ հետապնդողը «Լիլից» Ջոնաթան Դեյվիդն է, ով 23 տարեկանում խփել է 114 գոլ։ Երրորդ տեղում «Չելսիի» 23-ամյա ֆուտբոլիստ Կայ Հավերցն է՝ 90 գոլով։
Նորվեգացու համար երեք խփած գոլերից երկրորդը 30-րդն էր Պրեմիեր լիգայի 27 հանդիպումներում։ Հոլանդը դարձավ Պրեմիեր լիգայի պատմության երրորդ խաղացողը, ով առնվազն 30 գոլ է խփել առաջնությունում իր դեբյուտային մրցաշրջանում: 1993/94 մրցաշրջանում Էնդի Քոուլը խփել է 34 գոլ, իսկ 1999/00 մրցաշրջանում Քևին Ֆիլիպսը խփել է 30 գոլ։
Նորվեգացին իր 44-րդ գոլը խփեց այս մրցաշրջանում մանչեսթերյան թիմի կազմում այս մրցաշրջանի բոլոր մրցաշարերում: Այս ցուցանիշը կրկնում է Սալահի (2017/18) և վան Նիստելռոյի (2002/02) ռեկորդը՝ անգլիական ակումբի կամզում մեկ մրցաշրջանում գոլերի քանակով։
Բացի այդ, Հոլանդին ընդամենը 5 գոլ է պակասում՝ գերազանցելու ԱՊԼ-ում մեկ մրցաշրջանում գոլերի քանակով ռեկորդը, որը պատկանում է Էնդրյու Քոուլին և Ալան Շիրերին (34-ական գոլ)։