«Այաքսի» և «Ֆեյենորդի» ֆուտբոլիստների միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել՝ կապված Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետ։
CNN-ի փոխանցմամբ՝ ամստերդամյան ակումբի կիսապաշտպան Դուշան Տադիչը Նիդերլանդների առաջնության 26-րդ տուրի հանդիպման ժամանակ հրաժարվել է աղետից տուժածներին նվիրված թևկապ կապել Սերբը դարձել է Էրեդիվիզիի միակ ավագը, որը հրաժարվել է մասնակցել ակցիային։
Խաղից առաջ «Ֆեյենորդի» ավագ, թուրք ֆուտբոլիստ Օրկուն Կոկչուն մետաղադրամը նետելուց հետո սեղմել է մրցավարների ձեռքը, սակայն չի ողջունել Տադիչին։
Ռոտերդամցիներն արտագնա խաղում հաղթել են 3։2 հաշվով և 6 միավորով առաջ անցել «Այաքսից»։