Ժորդի Ալբան ասել է, որ վաստակած առաջին միլիոն եվրոն ծախսել է հոր համար մեքենա գնելու վրա։
«Ես իմ առաջին միլիոն եվրոն վաստակեցի «Վալենսիայում»: Ես սրան, ճիշտն ասած, ոչ մի կարևորություն չեմ տվել։ Այո, ես գնահատում եմ փողը, կարևորում եմ այն, բայց դա իմ կյանքում ամենակարևորը չէ։
Իմ առաջին միլիոն եվրոյով հորս մեքենա գնեցի։ Չորս օրը մեկ նա գալիս էր Վալենսիա։ Նա մեքենայով գալիս էր Վալենսիա՝ ինձ տեսնելու, մինչև մի օր բեռնատարի հետ վթարի ենթարկվեց: Բեռը դուրս էր թափվել և կոտրել նրա մեքենան։
Անակնկալ արեցի ու մեքենա (Mercedes) գնեցի, քանի որ հակառակ դեպքում նա չէր համաձայնի։ Նա չէր հավատում, լաց եղավ, բայց այն պատճառով, որ իր մասին մտածել էին և ոչ թե հենց մեքենայի համար»,- ասել է «Բարսելոնայի» պաշտպանը Viajando con Chester-ի եթերում: