ԿՈՆԿԱԿԱՖ-ի պատմության երկրորդ Ազգերի լիգայի կիսաեզրափակիչները, երրորդ տեղի համար հանդիպումը և եզրափակիչը կկայանան Լաս Վեգասի «Ալեջենտ» մարզադաշտում, հայտնում է Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի կայքը։
Խաղերը կանցկացվեն հունիսի 15-18-ը։ «Ալեջենտ» ստադիոնը պատկանում է «Լաս Վեգաս Ռայդերսին» և տեղավորում է 65000 հանդիսական։
Նշենք, որ ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի առաջին խաղարկությունում, որը տեղի ունեցավ 2019/20 մրցաշրջանում, ԱՄՆ-ի թիմը դարձավ հաղթող։