ՖԱ Լոռիի և ՖԱ Գանձասարի նախկին հարձակվող, 21-ամյա Ստեֆան Ադջումանին միացել է առաջին խմբի ներկայացուցիչ «Վան» ակումբին։ Այդ մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Էիմին են միացել նաև Սանկտ Պետերբուրգի «Դինամոյի» սան, 21-ամյա հարձակվող Եվգենի Գավրիլովը, 22-ամյա Նիգերիացի կիսապաշտպան Էսսիեն Էդեդեմ Էդեմը և «Նոայի» նախկին ֆուտբոլիստ Էդգար Մովսեսյանը։