«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կատակել է թիմի հարձակվող Ռաֆայել Լեաուի՝ ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու թեմայի վերաբերյալ։
«Ես նրա համար կրճատում եմ իմ աշխատավարձը, խաղում եմ անվճար։ Նա՞ իմ տունն է ուզում»,- Իբրահիմովիչի խոսքն է մեջբերել Football Italia-ն։
Լեաուի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը: Ավելի վաղ Ռիկի Մասարան հայտնել էր, որ ակումբն աշխատում է Օլիվյե Ժիրուի ու Լեաուի հետ պայմանագրերը երկարաձգելու ուղղությամբ։
Այս մրցաշրջանում Լեաուն անցկացրել է 32 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։