«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ իրեն համարում է աշխարհի լավագույն խաղացողը, չնայած 41 տարեկան է:
«Երբ ես հիանալի մարզավիճակում եմ, ես լավագույնն եմ աշխարհում: Հիմա չեմ կատակում: Եթե շարունակեմ հանդես գալ նույն մակարդակով, ապա ևս մեկ տարի կմնամ «Միլանում»։ Նախատեսում եմ խաղալ ևս մի քանի տարի»,- շվեդ հարձակվողի խոսքերն է փոխանցում DAZN-ը։
Հիշեցնենք, որ «Ատալանտայի» դեմ խաղում Զլատանը խաղադաշտ է մտել՝ դուրս գալով փոխարինման։ Այս հանդիպումը նրա համար առաջինն էր 280 օրվա ընթացքում։
Իբրահիմովիչը միլանյան թիմում է հանդես գալիս 2020 թվականի հունվարից։ Նրա ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը։