«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը Իտալիայի առաջնության 24-րդ տուրի խաղում «Բոլոնիայից» կրած պարտությունից հետո (0:1) ներողություն է խնդրել երկրպագուներից։
«Այս պահին շատ բան ասելը սխալ կլինի, բայց ես հիմա այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք ոչնչի չենք հասնի, եթե այսպես խաղանք: Մենք պետք է ավելի հետևողական լինենք, պարզապես հիանալի խաղ ցուցադրեցինք Չեմպիոնների լիգայում, եկանք այստեղ մեծ ոգևորությամբ և ցուցադրեցինք նման խաղ… Մենք 18 միավորով հետ ենք «Նապոլիից», այնպես որ ակնհայտորեն ինչ-որ բան չի ստացվում:
Ես այստեղ եմ, որպեսզի ներողություն խնդրեմ թիմի բոլոր երկրպագուներից։ Ուզում եմ ազնիվ լինել թե՛ խոսափողի առաջ, թե՛ հանդերձարանում իմ թիմակիցների հետ, ես միշտ նույն մարդն եմ, այնպես որ, եթե ինչ-որ բան ասելու կարիք եմ զգում, ապա ասում եմ»,- Մարտինեսի խոսքն է մեջբերում Football Italia-ն։