Ֆրանսիացի նախկին հարձակվող Թիերի Անրին խոստովանել է, որ ափսոսում է, որ Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ որպես ֆուտբոլիստ չի աշխատել:
«Ես կցանկանայի աշխատել Մոուրինյուի հետ։ Նա մարզիչ է, ով կարող է արթնացնել ֆուտբոլիստին ընդմիջմանը։
Իսկ ինձ երբեմն դա իսկապես պակասում էր»,- ֆրանսիացի նախկին հարձակվողի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
Թիերի Անրին իր խաղային կարիերան ավարտել է 2012 թվականին «Արսենալում»։ Մոուրինյուն այժմ գլխավորում է «Ռոման»: Ակումբն այժմ 3-րդն է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակում։