Իտալիայի Ա Սերիայի 21-րդ տուրում «Սամպդորիան» հյուրընկալվելիս 2։2 հաշվով ոչ-ոքի է խաղացել «Մոնցայի» հետ։
Տանտերերն հանդիպման 99-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ ոչ-ոքին են կորզել։
Բաց թողած գոլից հետո «Սամպդորիայի» գլխավոր մարզիչ Դեյան Ստանկովիչն արցունքներն աչքերին հեռացել է խաղադաշտից։
Ինչպես հայտնում է Calciomercato-ն, սերբ մասնագետը հրաժարվել է հետխաղային մեկնաբանություններ տալուց։
«Սամպդորիան» 21 խաղից հետո 10 միավորով 10-րդ տեղում է։