«Միլանի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ռաֆայել Լեաուն Լոնդոնի «Չելսիի» տրանսֆերային նպատակն է դարձել։
Ինչպես հայտնի է դարձել La Stampa-ին, «արիստոկրատները» պատրաստ են ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել մոտ 100 միլիոն եվրո։ Լոնդոնյան ակումբը պատրաստ է տարեկան մոտ տասը միլիոն եվրո աշխատավարձ վճարել պորտուգալացուն։
Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։ Ներկայիս թիմի հետ գործող նրա պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչեւ 2024 թվականի կեսերը։
2022/2023 մրցաշրջանում Լեաուն մասնակցել է Իտալիայի առաջնության 20 հանդիպման, որոնցում դարձել է ութ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։