«Նապոլին» մտադիր չէ հաջորդ ամառ բաժանվել կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիայից: Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։
«Մանչեսթեր Սիթին» վրացի ֆուտբոլիստին ձեռք բերելու գլխավոր հավակնորդների թվում է: «Քաղաքացիներն» արդեն շփվել են «Նապոլիի» ղեկավարության հետ և հիմա գիտեն, որ հաջորդ ամառ Կվարացխելիայի տեղափոխությունը գրեթե անհնար է։
Խվիչան հիանալի է անցկացնում առաջին մրցաշրջանը Ա Սերիայում: Վրացին Ա սերիայում անցկացրել 16 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ: