Թուրինի «Յուվենտուսին» կարող է սպառնալ ևս մեկ պատիժ՝ ֆինանսական խարդախության համար, հայտնում է Football Italia-ն՝ հղում անելով Corriere dello Sport-ին:
Աղբյուրի համաձայն՝ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ցանկանում է, որ «Յուվենտուսից» առնվազն 20 միավոր հանվի՝ ֆուտբոլիստների աշխատավարձերի հետ կապված խարդախության պատճառով։
«Յուվենտուսը» պնդում էր, որ ֆուտբոլիստները համաձայնել են հրաժարվել իրենց 4 ամսվա աշխատավարձից՝ համավարակի ժամանակ ակումբին օգնելու համար:
Այնուամենայնիվ, գաղտնալսումները և սոցիալական ցանցերում նամակները, որոնք հաստատվել են խաղացողների կողմից, ապացուցում են, որ դա այդպես չէ։ Նրանք հրաժարվել են իրենց մեկ ամսվա աշխատավարձից, իսկ մնացած ամիսների աշխատավարձերը ստացել են տարբեր ձևերով․ ինչպիսիք են բոնուսները և հովանավորչական գործարքները: Խաղացողների աշխատավարձերը գաղտնի են վճարվել։
Ավելի վաղ «Յուվենտուսից» հանվել էր 15 միավոր։