Սաուդյան Արաբիայի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Ալ-Նասրը» 2։0 հաշվով հաղթեց «Ալ-Տային»։
Տանտերերի կազմում դուբլի հեղինակ է դարձել հարձակվող Տալիսկան։ Բրազիլացին հաշիվը բացել է 42-րդ րոպեին։
47-րդ րոպեին էլ գոլի հեղինակ է դարձել դարպասապահ Դավիդ Օսպինայի փոխանցումից հետո։
Թիմի նորեկ Կրիշտիանու Ռոնալդուն չէր մասնակցում հանդիպմանը։
«Ալ-Նասրը» 12 խաղից հետո 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։