France Football ամսագրի վարկածով 20-րդ դարի լավագույն ֆրանսիացի ֆուտբոլիստ, ՈՒԵՖԱ-ի նախկին նախագահ Միշել Պլատինին խոսել է Բրազիլիայի հավաքականում աշխարհի եռակի չեմպիոն Պելեի մահվան մասին։ Լեգենդար ֆուտբոլիստը կյանքից հեռացել է դեկտեմբերի 29-ին՝ 82 տարեկան հասակում։
«Նա Միստր Ֆուտբոլն էր, ֆուտբոլի պատմությունը, ֆուտբոլի հայտնագործությունը: 1970 թվականին ես դարձա 15 տարեկան և մեծացա նրա կերպարն իմ գլխում: Հայրս պատմեց Պելեի մասին, իսկ դպրոցում, ի դեպ, ստորագրում էի որպես Պելեատինի։
Նույնիսկ, եթե մենք միշտ չէինք տեսնում, որ նա խաղում էր, մենք միայն խոսում էինք նրա մասին: Նա ֆուտբոլի աստվածն էր։ Ես շատ, շատ ցնցված եմ։ Ես տեսել եմ նրա գոլերը, ձեռքբերումները և երբեք չեմ մոռանա նրա խաղը 1970 թվականի աշխարհի առաջնությունում»,- Պլատինիի խոսքն է մեջբերել L’Équipe-ը։