«Ալ-Նասրի» նախագահը պատասխանել է Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր տեղափոխության մասին հարցին։
Մուսլի Ալ-Մուամարին հարցրել են իսպանական Marca թերթի տեղեկությունների մասին, որ Ռոնալդուն տարեկան մոտ 200 միլիոն եվրո է ստանալու «Ալ-Նասրից», ինչպես նաև դառնալու է Սաուդյան Արաբիայի 2030 թվականի Աշխարհի առաջնության հայտի դեսպանը:
«Այս հոդվածները չեն համապատասխանում իրականությանը։ Գրեթե այն ամենը, ինչ գրվում է լրատվամիջոցներում, սուտ է»,- Ալ-Մուամարի խոսքն է մեջբերել A Bola-ն։