WhoScored-ը կազմել է Կատարում կայացած 2022 թվականի Աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքականը։
Մրցաշարի վերջում ամենաբարձր գնահատականները (8,2) ստացել են միանգամից երկու խաղացողներ՝ արգենտինացի Լիոնել Մեսսին և պորտուգալացի Բրունո Ֆերնանդեշը։ Երկրորդ ամենաբարձր գնահատականը (8.0) ստացել է ֆրանսիացի Կիլիան Մբապեն։
Աշխարհի 2022 թվականի առաջնության խորհրդանշական հավաքականն ունի հետևյալ տեսքը.
Դարպասապահ՝ Վոյցեխ Շչեսնի (Լեհաստան, 7,9);
Պաշտպաններ՝ Տեո Էրնանդես (Ֆրանսիա, 7,2), Ռոդրի (Իսպանիա, 7,4), Հարի Մագուայր (Անգլիա, 7,4), Աշրաֆ Հակիմի (Մարոկկո, 7,0)։
Կիսապաշտպաններ՝ Կազեմիրո (Բրազիլիա, 7,5), Ջուդ Բելինգհեմ (Անգլիա, 7,6), Բրունո Ֆերնանդեշ (Պորտուգալիա, 8,2);
Հարձակվողներ՝ Անտուան Գրիզման (Ֆրանսիա, 7,5), Կիլիան Մբապե (Ֆրանսիա, 8,0), Լիոնել Մեսսի (Արգենտինա, 8,2):
Opta վիճակագրական պորտալն էլ իր հերթին կազմել է սեփական խորհրդանշական հավաքականը․
Լիվակովիչ (Խորվաթիա) — Հակիմի (Մարոկկո), Գվարդիոլ (Խորվաթիա), Մարկինյոս (Բրազիլիա), Tեո Էրնանդես (Ֆրանսիա) — Չուամենի (Ֆրանսիա), Գրիզման (Ֆրանսիա), Էնցո Ֆերնանդես (Արգենտինա) — Մբապե (Ֆրանսիա), Մեսսի (Արգենտինա), Ալվարես (Արգենտինա):