Ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովը դուրս է եկել Աբու Դաբիում (ԱՄԷ) ընթացող ցուցահանդեսային մրցաշարի եզրափակիչ։
1/2 եզրափակիչում Ռուբլյովը հաղթել է աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Կարլոս Ալկարասին։
59 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 6:2, 6:1 հաշվով՝ հօգուտ ռուս թենիսիստի։
Մրցաշարի եզրափակիչում Ռուբլյովի մրցակիցը կլինի հույն Ստեֆանոս Ցիցիպասը, ով հաղթել է նորվեգացի Կասպեր Ռուդին (6:2, 6:2):
Անցյալ տարի Անդրեյը դարձավ Աբու Դաբիի մրցաշարի հաղթող։