«Յուվենտուսը» առաջվա պես չի վճարել Կրիշտիանու Ռոնալդուին աշխատավարձի մի մասը, որը պետք է վճարեր ակումբում հանդես գալու ժամանակ։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
2018-ի ամռանը «Յուվենտուսը» գնեց Ռոնալդուին Մադրիդի «Ռեալից»՝ կնքելով պայմանագիր մրցաշրջանի համար 31 մլն եվրո աշխատավարձով։ Համավարակի ժամանակ Կրիշտիանուն այն խաղացողներից մեկն էր, ով գնաց աշխատավարձի կրճատման։
Աղբյուրի հավաստմամբ՝ հետաքննությունը ցույց է տվել, որ ամեն դեպքում ոչ մի կրճատում չի եղել ու ֆուտբոլիստները շարունակել են լիարժեք աշխատավարձ ստանալ։ Բացի դրանից, գտնվել է դիմում, որի համաձայն՝ «Յուվենտուսը» պիտի19,9 մլն եվրո վճարեր խաղացողին նույնիսկ եթե նա հեռանար ակումբից։