«Յուվենտուսի» լեգենդ Ալեսանդրո դել Պիերոն արձագանքել է այն լուրերին, թե ինքը կարող է դառնալ ակումբի փոխնախագահը։
«Յուվենտուսն» իմ կյանքի մի մասն է, ես միշտ կապված եմ այս ակումբի գույների հետ։ Ինչպես բոլոր երկրպագուները, ես էլ ուշադիր հետևում եմ իրավիճակին։ Միակ բանը, որ այժմ կարևոր է, և այն, ինչ պետք է անեն նրանք, ովքեր սիրում են «Յուվենտուսը», լավագույն պայմաններ ստեղծելն է այն մարդկանց համար, ում վստահված է ղեկավարել ակումբն այս դժվարին փուլում։
Ժամանակն է դառնալ էլ ավելի շատ «յուվենտինի»։ Այնպես որ, կարծում եմ, որ ճիշտ է չմեկնաբանել որոշ նորություններ ու ասեկոսեներ»,- գրել է դել Պիերոն սոցցանցում։
Ալեսանդրո դել Պիերոն թուրինյան ակումբում խաղացել է 1993-2012 թվականներին։