«Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն խոստովանել է, որ պատրաստ է աշխատել ազգային հավաքականների հետ։
50-ամյա մասնագետն առանց թիմի է։ Արգենտինացի մարզիչը ՊՍԺ-ից հեռացել է 2022 թվականի ամռանը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոչետինոն Անգլիայի հավաքականում Գարեթ Սաութգեյթի հավանական փոխարինողն է։
«Չէի մտածում ազգային հավաքականը մարզելու մասին, բայց հիմա… Այո, պատրաստ եմ: Ինչո՞ւ ոչ: Իհարկե, մենք դեռ երիտասարդ ենք, էներգիայով լի, և ինձ դուր է գալիս ադրենալինը մարզումների ամենօրյա աշխատանքից, գործընթացից։ Այնպես չէ, որ ես ցանկանում եմ մարզել միայն Արգենտինայի հավաքականը։ Դա կարող է լինել մեկ այլ թիմ, ինչու ոչ: Լավ կլիներ»,- մասնագետի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Պոչետինոն աշխատել է «Էսպանյոլում», «Սաութհեմփթոնում», «Տոտենհեմում» և ՊՍԺ-ում: