Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց Թուրինում (Իտալիա) ընթացող ATP Ամփոփիչ մրցաշարում։
Խմբային փուլի երկրորդ խաղում աշխարհի երկրորդ ռակետը պարտվեց կանադացի Ֆելիքս Օժյե-Ալիասիմեին, ով ATP-ի վարկանիշային աղյուսակի վեցերորդ հորիզոնականն է զբաղեցնում։
1 ժամ 58 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 3:6, 4:6 հաշվով։
Ամերիկացի Թեյլոր Ֆրիցի հետ խաղում մրցաշարում պարտությամբ մեկնարկած 36-ամյա Նադալը գրեթե կորցրեց կիսաեզրափակիչ դուրս գալու շանսերը։