Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) Ամփոփիչ մրցաշարում նույն խմբում են ընդգրկվել ռուսներ Դանիլ Մեդվեդևն ու Անդրեյ Ռուբլևը, ինչպես նաև հույն Ստեֆանոս Ցիցիպասը և սերբ Նովակ Ջոկովիչը։
Վիճակահանությունը տեղի է ունեցել հինգշաբթի օրը Թուրինում, մրցաշարը մեկնարկում է կիրակի՝ նոյեմբերի 13-ին։
Մյուս խմբում ընդգրկված էին իսպանացի Ռաֆայել Նադալը, նորվեգացի Կասպեր Ռուդը, կանադացի Ֆելիքս Օժյե-Ալիասիմեն և ամերիկացի Թեյլոր Ֆրիցը։
Խմբային փուլի ավարտին առավելագույն միավորներ հավաքած երկու թենիսիստները դուրս կգան Ամփոփիչ մրցաշարի կիսաեզրափակիչ։