Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիան պաշտոնական կայքում հրապարակել է ATP-ի թարմացված վարկանիշը։
Վարկանիշի առաջատարը շարունակում է մնալ իսպանացի Կարլոս Ալկարասը, երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է նրա հայրենակից Ռաֆայել Նադալը։ Ռուս Դանիլ Մեդվեդևը երրորդ տեղից նահանջել է հինգերորդ տեղ, իսկ հույն Ցիցիպասն այժմ երրորդն է։ Անդրեյ Ռուբլյովը 9-րդ տեղից բարձրացավ 7-րդ հորիզոնական՝ շրջանցելով սերբ Նովակ Ջոկովիչին։ Կարեն Խաչանովը նահանջել է 20-րդ տեղ։
ATP վարկանիշային աղյուսակ
1․ Կարլոս Ալկարաս (Իսպանիա) – 6820
2 (2). Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – 5820
3 (5). Ստեֆանոս Ցիցիպաս (Հունաստան) – 5350
4 (4). Կասպեր Ռուդ (Նորվեգիա) — 5020
5 (3). Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) — 4065
6 (8). Ֆելիքս Օժյե-Ալիասիմե (Կանադա) — 3995
7 (9). Անդրեյ Ռուբլև (Ռուսաստան) — 3530
8 (7). Նովակ Ջոկովիչ (Սերբիա) – 3320
9 (11). Թեյլոր Ֆրից (ԱՄՆ) — 2955
10 (18). Հոլգեր Ռունե (Դանիա) — 2911
…
20 (19). Կարեն Խաչանով (Ռուսաստան) – 1990