44-օրյա պատերազմի մասնակից Վարդան Խաչատրյանը Պորտուգալիայում ընթացող կիոկուշին կարատեի Եվրոպայի առաջնությունում դառնալով արծաթե մեդալակիր՝ պատվո հարթակ է բարձրացել իր ընկեր, հերոս Նորայր Մայիլյանի լուսանկարով շապիկով․
Նորայր Մայիլյանը ծնվել է 1999 թվականի հոկտեմբերի 14-ին մայրաքաղաք Երևանում։ 2019 թվականի հուլիսի 8-ին Նորայրը զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով Խնձորեսկում։ 44-օրյա պատերազմի օրերին մասնակցել է Ջրականի, Հադրութի, Սանասարի մարտերին։ 21-ամյակը բոլորել է ռազմի դաշտում և ընդամենը 2 օր անց՝ հոկտեմբերի 16-ին, Իշխանաձորում զոհվել է անօդաչու թռչող սարքի հարվածից։