Իսպանացի թենիսիստ, աշխարհի առաջին ռակետ Կարլոս Ալկարասը Փարիզում ընթացող Մասթերսի 1/8 եզրափակիչ խաղում հաղթել է բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին։
Հանդիպումը տևեց 1 ժամ 13 րոպե և ավարտվեց իսպանացու ջախջախիչ հաղթանակով երկու սեթում՝ 6։1, 6։3 հաշվով։
Քառորդ եզրափակիչում Ալկարասը կխաղա Անդրեյ Ռուբլյով (Ռուսաստան) — Հոլգեր Ռուն (Դանիա) խաղի հաղթողի հետ։
Ավելի վաղ, ամերիկացի թենիսիստ, աշխարհի 31-րդ ռակետ Թոմի Փոլը Փարիզում ընթացող մրցաշարի 1/16 եզրափակչի խաղում հաղթել էր իսպանացի Ռաֆայել Նադալին (ATP 2-րդ ռակետ): Հանդիպումը տևել էր 2 ժամ 34 րոպե և ավարտվել երեք սեթում ամերիկացու հաղթանակով՝ 3:6, 7:6 (7:4), 6:1 հաշվով։
Հաջորդ տուրում Թոմը կհանդիպի մեկ այլ իսպանացու՝ Պաբլո Կարենո-Բուստայի հետ։