«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կիսվել է Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունում Սենեգալի հավաքականի վերաբերյալ իր կարծիքով։
Նորվեգացին կարծում է, որ Ալիու Սիսեի սաները կլինեն 2022 թվականի Աշխարհի առաջնության լավագույն աֆրիկյան թիմը։
«Կարծում եմ, որ Սենեգալը լավ հանդես կգա Աշխարհի առաջնությունում: Նրանք ունեն շատ ուժեղ թիմ և շատ ուժեղ խաղացողներ: Այդ իսկ պատճառով, կարծում եմ, որ Սենեգալը կլինի Աշխարհի առաջնության լավագույն աֆրիկյան թիմը»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Diario AS-ը։
Հիշեցնենք, որ առաջիկա Աշխարհի առաջնությունում Սենեգալի հավաքականը նույն խմբում կխաղա Նիդեռլանդների, Քաթարի և Էկվադորի հետ։