Մոսկվայի ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Բակտիեր Զայնուտդինովը հայտնվել է «Ատալանտայի» հետաքրքրությունների ոլորտում։
Իտալական ակումբի սկաուտը մի քանի անգամ ներկա է եղել Ղազախստանի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի մասնակցությամբ հանդիպումներին։
«Բանակային թիմը ցանկանում է ֆուտբոլիստի համար ստանալ առնվազն 5-6 միլիոն եվրո»,- գրել է իտալացի ինսայդեր Նիկոլո Սկիրան:
Զայնուտդինովը ԲԿՄԱ է տեղափոխվել 2020 թվականի ամռանը «Ռոստովից»։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մոսկովյան թիմի կազմում անցկացրել է 16 հանդիպում։