Ուելսը Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունից հետո կքննարկի ֆուտբոլի ազգային հավաքականների անվանումը փոխելու հարցը, հայտնում է The Sun-ը։
Ներկայումս ՖԻՖԱ-ի և ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերում Ուելսը հանդես է գալիս անգլերեն Wales բառի ներքո։ Սակայն տեղի ֆուտբոլի ֆեդերացիան բանակցություններ է վարում թիմի անունը Cymru-ի փոխելու շուրջ։
Cymru (արտասանվում է Քամրի) Ուելսի ուելսյան անունն է և արդեն օգտագործվում է Ուելսի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից ներքին և արտաքին հաղորդակցություններում, ինչպես նաև ղեկավար մարմնի շտաբի աշխատակիցների կողմից:
Աշխարհի 2022 թվականի առաջնության B խմբում Ուելսը կմրցի Անգլիայի, ԱՄՆ-ի և Իրանի հետ: