«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն վերադառնում է Իսպանիայի հավաքական։
Marca-ի տեղեկություններով՝ «կարմիր ֆուրիայի» գլխավոր մարզիչը ֆուտբոլիստին ներառել է թիմի ընդլայնված հայտացուցակում՝ Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության համար։
Հիշեցնենք, որ Պիկեն պաշտոնապես հայտարարեց հավաքականից հեռանալու մասին Ռուսաստանում կայացած Աշխարհի առաջնությունից հետո, որտեղ իսպանացիները դուրս մնացին 1/8 եզրափակիչ փուլից՝ 11 մետրանոց հարվածաշարում պարտվելով մրցաշարի տանտերերին:
Այս մրցաշրջանում Պիկեն հազվադեպ է հայտնվում «Բարսելոնայի» հիմնական կազմում։ Չեմպիոնների լիգայի «Ինտերի» դեմ տնային խաղում պաշտպանը քննադատության ենթարկվեց պաշտպանությունում թույլ խաղի համար, ինչը հանգեցրեց «Կամպ Նոու»-ում բաց թողած երեք գոլի (3-3):