Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում «Նապոլին» 3:0 հաշվով հաղթեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին»՝ գործնականում ապահովելով խմբում առաջին տեղը։
Առաջին տեղն ապահովելու համար Լուչիանո Սպալետիի սաները պետք է խոշոր հաշվով պարտություն չկրեն անգլիական «Լիվերպուլից»:
Նեապոլիտանական թիմի գլխավոր մարզիչը գոհ է նախորդ խաղերի արդյունքներից, և նա հատկապես որոշել է իր թիմում առանձնացնել կորեացի պաշտպան Մին Ջե Կիմին։
«Կիմն ուղղակի անհավանական գազան է, ուժեղ, անբացատրելի ուժեղ։ Մարզումների ժամանակ նա պատրաստ է քրտնաջան աշխատել երկուսի և նույնիսկ երեքի փոխարեն։ Նա պարզապես շատ ուժեղ է»,- Լուչիանո Սպալետիի խոսքերն է մեջբերում Calcionapoli-ին։