Սուպերհամակարգիչը կանխատեսել է 2022 թվականին Քաթարում կայանալիք Ֆուտբոլի Աշխարհի առաջնության արդյունքները, հայտնում է FourFourTwo-ն։
Համակարգչի համաձայն՝ Աշխարհի առաջնության հաղթողը կդառնա Արգենտինայի հավաքականը, որը եզրափակիչում 11 մետրանոցներով կհաղթի Պորտուգալիայի ընտրանուն։
Ուսումնասիրությունը հաշվի է առել FIFA 22 համակարգչային խաղի տվյալները, ինչպես նաև ֆուտբոլի Աշխարհի վերջին չորս առաջնությունների խաղերի վիճակագրությունը։
Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը։ Արգենտինան նույն խմբում կխաղա Սաուդյան Արաբիայի, Մեքսիկայի և Լեհաստանի հետ։