«Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը գնահատել է իր թիմի՝ Իտալիայի առաջնությունում հաղթելու հնարավորությունները։
«Մենք արդեն շատ միավորներ ենք կորցրել, ուստի այս մրցաշրջանում դժվար թե չեմպիոն դառնանք։ Այժմ մենք պետք է մարզավիճակ ձեռք բերենք»,- Մարտինեսին է մեջբերում Goal-ը։
11 տուրից հետո «Ինտերը» վաստակել է 21 միավոր և զբաղեցնում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը, իսկ «Նապոլին» 29 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Հաջորդ տուրում «Ինտերը» կխաղա «Սամպդորիայի» հետ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22։45-ին։