«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում է, որ թիմի պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հունվարին հեռանա, եթե համապատասխան առաջարկ ունենա: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Ավելի վաղ նիդերլանդցի մասնագետը 37-ամյա ֆուտբոլիստին հեռացրել էր թիմի մարզումներից և նրան չէր ընդգրկել «Չելսիի» դեմ խաղի հայտացուցակում: Այս որոշման պատճառ էր հանդիսացել այն, որ Կրիշտիանուն «Տոտենհեմի» դեմ խաղը չավարտված որոշել էր լքել մարզադաշտը: Ավելի ուշ, նա սոցիալական ցանցերում կատարած գրառմամբ ներողություն էր խնդրել, բայց ստիպված էր մարզվել ՄՅՈՒ-ի Մ21 տարեկանների թիմի հետ, ինչպես նաև վճարել տուգանք՝ մի քանի հարյուր հազար ֆունտի չափով:
Հիշեցնենք՝ Ռոնալդուն 2021 թվականի ամռանն է վերադարձել «Մանչեսթեր Յունայթեդ», իսկ նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում: