Հայ մրցավարները շարունակում են նշանակումներ ստանալ միջազգային մրցաշարերում։ Այս անգամ մեր մրցավարները կսպասարկեն ՈՒԵՖԱ Ռեգիոնների Գավաթի հանդիպումներ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Հոկտեմբերի 25-31-ը Բուլղարիայի Վառնա քաղաքում կկայանան մրցաշարի 6-րդ խմբի հանդիպումները։
Զավեն Հովհաննիսյանը նշանակվել է այդ հանդիպումների մրցավար, մրցավարի օգնականն է Մեսրոպ Ղազարյանը։