Նախկինում հայտնի անգլիացի ֆուտբոլիստ Մայքլ Օուենը նշել է իր լավագույն թիմակցին, նաև խոսել լավագույն մարզչի մասին, ում հետ աշխատել է։
«Ես գոհ եմ իմ կարիերայից։ Ես հնարավորություն ունեցա աշխատելու մեծ մարզիչների հետ, օրինակ՝ Գլեն Հոդլի և Ժերար Ուլիեի: Բայց լավագույններից լավագույնը, կարծում եմ՝ Ալեքս Ֆերգյուսոնն է: Նա աշխատել է 25 տարուց ավել և մշտապես եղել է բարձունքում․ նա տպավորիչ մարզչական կարիերա ունի։
Ինչ վերաբերում է իմ թիմակիցներին․․․ Լավագույններից լավագույնը Զիդանն է։ Ես միշտ ասում եմ, որ դա Զիզուն է»,- մեջբերում է Օուենին Mirror-ը։
Նշենք, որ Օուենն իր կարիերայում հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում», «Լիվերպուլում», «Նյուքասլում», ինչպես նաև Անգլիայի հավաքականում։