Footballinsider-ը հայտնում է Վենսան Կոմպանիի՝ Պրեմիեր լիգա հնարավոր վերադարձի մասին, բայց արդեն որպես գլխավոր մարզիչ։
Այսպիսով, «Աստոն Վիլան» կարող է մասնագետին հրավիրել բիրմինգհեմյան ակումբ։ Այժմ Կոմպանին Չեմպիոնշիփում հանդես եկող «Բարնլիի» գլխավոր մարզիչն է։
Հիշեցնենք, որ «Աստոն Վիլան» նախորդ շաբաթ բաժանվել է Սթիվեն Ջերարդից։
Ռուբեն Ամորիմը, Մաուրիսիո Պոչետինոն և Թոմաս Տուխելը ևս հավակնում են բիրմինգհեմյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնին։