«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչն ասել է, որ ակումբը հետաքրքրված չէ Հարի Քեյնի ծառայություններով։
«Տոտենհեմի» հարձակվողը Պրեմիեր լիգայի 9 անընդմեջ մրցաշրջաններում առնվազն 10 գոլ է խփել։
«Մեզ հարձակվող պետք չէ: Վստահ եմ, որ Տելն արդեն այս մրցաշրջանում կապացուցի, որ ինքն է մեր ապագան»,- ասել է Հասան Սալիհամիջիչը Calciomercato-ին։
Ընթացիկ մրցաշրջանի 9 հանդիպումներում 17-ամյա ֆրանսիացին մյունխենցիների կազմում 2 գոլ է խփել։