Գերմանացի հայտնի մասնագետ Յոահիմ Լյովը, ով Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալուց հետո առանց աշխատանքի է, խոսել է մեծ ֆուտբոլ հնարավոր վերադարձի մասին։
«Ես վճռական եմ վերադառնալու։ Ֆուտբոլն ինձ հաճույք է պատճառում։ Ուզում եմ նորից զգալ այս մոտիվացիան, որը վերջին շրջանում չկա։ Եթե հետաքրքիր տարբերակ առաջարկեն, ես պատրաստ եմ։
Ինչո՞ւ եմ դեռ գործազուրկ։ Ուզում եմ գոնե մեկ անգամ որպես հանդիսատես այցելել Աշխարհի առաջնությանը»,- մեջբերում է մասնագետին Kicker-ը։
Հիշեցնենք, որ 62-ամյա մասնագեը Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչն է եղել 2006-2021 թվականներին։ Նրա գլխավորությամբ Բունդեսթիմը հաղթել է 2014 թ. Աշխարհի առաջնությունում։