«Չելսին» մտադիր է Հակիմ Զիեշին փոխանակել Ադրիեն Ռաբիոյի հետ: «Յուվենտուսի» կիսապաշտպանը ցանկանում է հեռանալ թիմից, հայտնում է Calciomercato-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Զիեշը հինգ հանդիպում է անցկացրել լոնդոնցիների կազմում: Մարոկկացու պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը, խաղացողի տրանսֆերը գնահատվում է 20 միլիոն եվրո։
Ռաբյոն թուրինցիների կազմում մասնակցել է 10 հանդիպման։ Նա չորս գոլ է խփել։
Ֆրանսիացու պայմանագիրն ավարտվում է 2023 թվականի ամռանը։ Ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատվում է 17 միլիոն եվրո։