«Նապոլիի» 21-ամյա վրացի հարձակվող Խվիչա Կվարացխելիան կարճ է մեկնաբանել Ա Սերիայի 11-րդ տուրի՝ «Ռոմայի» նկատմամբ հաղթանակը (1-0):
«3+ կարևոր միավոր: Ապրեք, տղաներ: Շարունակում ենք նույն ոգով»,- գրել է Խվիչան սոց.ցանցի իր էջերում:
Նշենք՝ «Նապոլին» գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: Լուչանո Սպալետիի թիմը 29 միավոր է վաստակել: