Կիրակի օրը՝ հոկտեմբերի 23-ին, կայացավ Լա լիգայի 11-րդ տուրի «Բարսելոնա» — «Աթլետիկ» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվել է կատալոնացիների հաղթանակով՝ 4։0 հաշվով։
«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենն այս մրցաշրջանում իր 9-րդ անգամ անառիկ է պահել սեփական դարպասն Իսպանիայի առաջնությունում: Այսպիսով, գերմանացին դարձավ առաջին դարպասապահը, ում հաջողվել է մրցաշրջանի սկզբից 11 հանդիպումներից 9-ում գոլ բաց չթողնել։
Այս մրցաշրջանում գերմանացու դարպասը կարողացան գոլ խփել միայն «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակն ու Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման։