Կիրակի օրը՝ հոկտեմբերի 23-ին, կայացավ Ա Սերիայի 11-րդ տուրի «Ռոմա» — «Նապոլի» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է նեապոլիտանացիների հաղթանակով՝ 1։0 հաշվով։
Լուչիանո Սպալետիի թիմի համար սա 11-րդ անընդմեջ հաղթանակն է բոլոր մրցաշարերում։ Այսպիսով, «Նապոլին» կրկնեց անընդմեջ հաղթանակների քանակով ակումբային ռեկորդը, որը սահմանվել էր 1986 թվականին։
Այն ժամանակ Դիեգո Մարադոնայի հետ թիմը հաղթեց ապրիլ-սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում 11 խաղում։
«Նապոլին» 29 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը: