«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Ա Սերիայի 11-րդ տուրի խաղում «Նապոլիից» կրած պարտությունը (0:1).
«Մենք բավական լավ խաղացինք, որպեսզի չպարտվենք: Ես ուզում էի հաղթել, բայց դա անեի մրցակցի ոճով, այսինքն՝ ընդամենը մի քանի հարվածով դարպասին։
Հանդիպումը բարդ ստացվեց, մենք լավ էինք վերահսկում խաղը, բայց խնդիրները սկսվեցին բազմաթիվ դեղին քարտերից հետո։ Իսկ «Նապոլին» օգտվեց երկրորդ խաղակեսի քիչ վտանգավոր պահերից մեկից: Եթե Կրիստանտեն զգուշացում չունենար, ապա վաղաժամ խախտումով կխափաներ այս հակագրոհը:
Ես զգում եմ անարդարություն և կարեկցում եմ իմ խաղացողներին։ Նրանք արեցին ամեն ինչ, արեցին այնքան, որ խուսափեն պարտությունից։ «Նապոլին» իսկապես լավն է, բայց երբ ես նայեցի, թե որքան դեղին քարտեր ենք ստացել, հոգնած և ոչ լիովին պատրաստ խաղացողներին, պահեստայինների նստարանին և տարբերակների բացակայությանը… Մրցավարի մասին չեմ ուզում խոսել. կարծում եմ՝ նա լավ ու հավասարակշռված մարդ է։ Ինձ ամեն ինչ դուր չեկավ։
Շնորհավորում եմ «Նապոլիին» անարժան հաղթանակի համար։ Նաև շնորհավորում եմ իմ թիմին, որ նրանք արժանի չէին պարտության, թեև պարտվեցին»,- ասել է Մոուրինյուն DAZN-ին տված հարցազրույցում: