Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն Աշխարհի առաջնության համար թիմի կազմը կհայտարարի նոյեմբերի 11-ին։ Այս մասին հաղորդում է Իսպանիայի Թագավորության ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Հայտացուցակում կլինի 26 ֆուտբոլիստ։ Նոյեմբերի 17-ին Իսպանիայի հավաքականը Քաթարում ընկերական խաղ կանցկացնի Հորդանանի ընտրանու հետ։
Աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը Քաթարում։ Աշխարհի գործող չեմպիոնը Ֆրանսիան է։ Իսպանիայի հավաքականն ընդգրկված է E խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Գերմանիայի, Ճապոնիայի և Կոստա Ռիկայի թիմերը։