«Չելսիի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ն՛Գոլո Կանտեն բաց կթողնի Քաթարում անցկացվելիք աշխարհի առաջնությունը։
Լոնդոնյան ակումբը հաղորդել է, որ նա ծնկատակի ջլի վնասվածքից հետո վիրահատության է ենթարկվել և բաց կթողնի ևս 4 ամիս։ Աշխարհի առաջնությունը սկսվում է նոյմեբրի 20-ին։
Հիշեցնենք, որ 31-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել այս մրցաշրջանի սկզբում՝ օգոստոսի 14-ին «Տոտենհեմի» դեմ կայացած խաղում (2-2):
Կանտեն Ֆրանսիայի հավաքականի կազմում մասնակցել է 53 խաղի։